Լուսանկարչի առանձնասենյակը. հինգ արվեստագետներ իրենց մասին
- Տարեթիվ
- Դեկտեմբեր, 2016
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևան, Հայաստան
Լուսանկարչությունը ներխուժում է: Այն ներթափանցում է այնտեղ, ուր տեսախցիկը հաճախ հրավիրված չէ, որպեսզի արձանագրի հասարակությանը հուզող հարցերն ու պատկերները: Այսպիսով, լուսանկարը հանրայնացնում է այն, ինչը սովորաբար մասնավոր է և անձնական, վերհանելով անհատի և լայն հասարակության միջև գոյացած բարդույթներն ու հանգույցները: Հղվելով այս մտքին՝ ցուցահանդեսում ընդգրկված հինգ լուսանկարիչները դառնում են ինքնազննման և մեկնաբանման առարկաներ: Շրջելով տեսախցիկը դեպի իրենց անհատական միջավայրը՝ Նազիկ Արմենակյանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը և Նելլի Շիշմանյանը հետազոտում են այդ ներքին տարածության սահմանները: Որտե՞ղ են դրանք սկսվում և վերջանում աշխատող, պրոֆեսիոնալ լուսանկարչի համար, ով նաև կին է ու մայր: Եվ որքանո՞վ է հնարավոր այդ ամենը դարձնել տեսանելի օտարի աչքին: Լուսանկարիչների պատասխանները այդ հարցին տանում են հանդիսատեսին տարբեր ուղղություններով, բացահայտելով ներսի և դրսի փխրուն հարաբերությունը, ինչպես նաև ժամանակակից վավերագրական լուսանկարչության զարմանալի բազմակողմանիությունը:
Ցուցահանդեսը կազմակերպել է 4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը, «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի աջակցությամբ:
Համադրող` Վիգեն Գալստյան
https://www.facebook.com/events/365431770478452/?active_tab=about