Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ալեքսանդր Օվչիննիկով

1950 - 1970 թվականներ

Հայկական հեռագրական ընկերության ավագ անդամներից Ալեքսանդր Օվչիննիկովը տարիներ շարունակ հրատարակվել է հայկական և միութենական մամուլում։ Ռեպորտաժային նրա շարքերի մեծ մասը առնչվում է Հայաստանի արդյունաբերությանն ու գյուղատնտեսության պրոպագանդմանը և քաղաքային շինարարությանը։ Ինչպես նշել է «Սովետսկոյե Ֆոտո» ամսագրի թղթակիցը, Օվչինիկովը սիրում էր գործել սուր լուսաստվերային հակադրություններ որպեսզի «հաղթահարի նկարահանվող առարկայի տեխնիկական չորությունը» ինչը հատկապես ակնհայտ է նրա Կիրովի անան (Նաիրիտ) քիմիկական գործարանին նվիրված շարքում։ (1) Փայլուն ֆորմալ լուծումներով կառուցված այդ պատկերները փոխանցում են ոչ միայն մեքենայացված արդյունաբերության հզոր ուժը, այլև վերհանում են ոչ-առօրեական այդ մետաղային ճարտարապետության տարօրինակ գեղագիտական հմայքը։

Ցավոք, ազգությամբ ռուս այս տաղանդավոր լուսանկարչը այսօր մատնված է մոռացության և իր հետագա ստեղծագործական և կենսագրական ուղին Հայաստանում մեզ հայտնի չէ։

1) (անստորագիր), «В обективе Армения», Советское фото, հ.7, 1965, էջ3

Ազգություն

ռուս

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

(անստորագիր), «В обективе Армения», Советское фото, հ.7, 1965, էջ3

Ցուցահանդեսներ

1965։ «Երեք տարի տեսախցիկով` գործարանում», անահատական ցուցահանդես, Կիրովի անվ. քիմիկական գործարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից