Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Միքայել Ս. Սմբատյանց

1880 - 1900 թվականներ

Ինչպես նշված է Սմբատյանցի լուսանկարչատան կնիքի վրա, լուսանկարիչը իր գործնեությունը սկսել է 1880 թվականին, շարունակելով այն մինչև 1900-ականների ավարտը։ Սմբատյանցը թերևս չի ունեցել մի քաղաքում տեղակայված տաղավար, այլ պարբերաբար աշխատել է Հայաստանի և Վրաստանի մի շարք քաղաքներում։ Պատրաստել է անհատական և խմբակային դիմանկարներ որոնք սովորաբար պատկերում են միջին խավի և բանվորական դասակարգի ներկայացուցիչների։ 1890-ականների սկզբերին նրա անունը հիշվում է պատմաճարտարապետական լուսանկարչության առնչությամբ։ Այս բնագավառում լուսանկարիչը աշխատել է Մաթեոս Փափազյանցի, Կարապետ Օհանջանյանի և Արամ Վրույրի կողքին ստեղծելով թվով քիչ, սակայն վարպետորեն արված լուսանկարներ որոնք պատկերում են Արարատյան դաշտավայրի, ինչպես նաև Սյունիքի նշանավոր ճարտարապետական համալիրները (Էջմիածնի Մայր Աթոռը, Տաթևի վանքը և այլն)։ Այդ լուսանկարները հրատարակվել են առանձին ալբոմի տեսքով որի մի օրինակը պահվում է Հայաստանի Ազգային Գրադարանում։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս, Էջմիածին

Լուսանկարչատուն

Մ. Ս. Սմբատյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի ազգային գրադարան, Երևան Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից