Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վ. Գ. Սահակով (Սահակյան)

1900 - 1910 թվականներ

Լուսանկարչի կենսագրական տվյալները առայժմ հայտնի չեն: Նրա աշխատանքներից մեզ ծանոթ միակ` «Լուսադարան»-ում պահվող լուսանկարը վկայում է Սահակովի զարգացած մասնագիտական հմտությունների մասին: Այդ պատկերը ակնհայտորեն կրում է ժամանակին մասսայական տարածում գտած «արտ նուվո» կամ «մոդեռն» ոճի ազդեցությունը և մատնանշում է լուսանկարչի ձգտումը դեպի գեղարվեստական, կերպարվեստային լուծումներ: Կոմպոզիցիոն ու լուսա-ստվերային լուծումների շնորհիվ` բնականան պայմաններում լուսանկարված այս դիմանկարը ստացել է դեկորատիվ-նկարչական հնչեղություն, լուսանկարվող կերպարին հաղորդելով պոետիկ արտահայտչականություն: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Վ. Գ. Սահակով

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից