Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մ. Մուշեղյանց

1880 - 1890 թվականներ

Մուշեղյանց լուսանկարչատունը 19-րդ դարի վերջում, Կարսում գործող ամենամեծ լուսանկարչատներից էր։ Գլխավոր մասնաճյուղը գտնվում էր Ալեքսանդրապոլում, որը որոշ ժամանակ հետո վերանվանվել է Ելիզավետա Գավրիլովա Մուշեղյանի անունով։ Այս երկու լուսանկարիչները անկասկած ունեցել են եղել ազգագցական կամ ամուսնական կապեր։ Ե. Գ. Մուշեղյանի ու Մ. Մուշեղյանի լուսանկարչական կնիքները ունեն են նույն գովազդային հայտը՝ իշխան Միխաիլ Նիկոլայևի գովասանագիրը։ Մուշեղյանի Կարսի տաղավարը պատրաստել է բացարձակապես դիմանկարներ։ Չնայած դրանց զուտ «արհեստային» որակի, այդ լուսանկարները ներկայացնում են Կարսի՝ Մեծ Եղեռնի ժամանակ տեղահանված հայ, հույն և ռուս բնակիչներին և ըստ այդմ, ունեն զգալի պատմական արժեք։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարս, Ալեքսանդրապոլ

Լուսանկարչատուն

Մուշեղյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ; Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի; Հայաստանի ազգային պատմության թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից