Ելիզավետա Գավրիլի Մուշեղյան
1890 - 1910 թվականներ
Ելիզավետա Մուշեղյանի մասին կենսագրական տվյալներ մեզ հասել են միայն լուսանկարչատան կնիքների միջոցով։ Կովկասում ինքնուրույն լուսանկարչատուն հիմնած եզակի կանանցից էր։ «Ե. Գ. Մուշեղյան» հաստատությունը հիմնվել է 1890-ականներին՝ Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում տեղափոխվել է Թիֆլիս։ Հայտնի չէ թե ինչ կապ է ունեցել Ե. Գ. Մուշեղյանը՝ Կարսում և Ալեքսանդրապոլում, նույն ժամանակաշրջանում հիմնված «Մուշեղյանց» լուսանկարչատան հետ։ Դատելով լուսանկարների ժամանակգրական վերլուծությունից, կարելի է ասել որ Ալեքսանդրապոլի մասնաճյուղը փակվել է Մուշեղյանի Թիֆլիս փոխադրվելուց հետո։
Տաղավարի արտադրանքը տարրական բնույթի է և կազմված է միայն ընտանեկան խմբանկարներից և որոշ դեպքերում, ավելի ճոխ, «Բէլ էպոք» ոճի լուսանկարներից։ Մուշեղյանի կնիքները հետաքրքիր հայտեր են ներկայացնում իր ձեռքբերումների մասին։ Դրանք նշում են որ լուսանկարիչը ստացել է պարգևներ Իշխան Միխաիլ Նիկոլաևիչից ինչպես և «մեծ արծաթե մեդալ հիասքանչ լուսանկարչական պատկերների համար»։ Իշխան Նիկոլաևիչի գովասանքը ամենայն հավանականությամբ առնչվում էր Ալեքսանդրապոլի ռուսական զորամասի զինվորականների` Մուշեղյանի կատարած հարյուրավոր դիմանկարներին։ Լուսանկարչուհին նաև նկարահանել է բազմաթիվ հայ մտավորականների, որոնց մեջ հատկապես առանձնանում է դերասանուհի Սիրանույշի` Թիֆլիսում արված դիմանկարը։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Ալեքսանդրապոլ (Գյումրի), Թիֆլիս
Լուսանկարչատուն
Ե. Գ. Մուշեղյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Ե. Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնդարամ, Երևան; Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան; Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի