Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մեխակ Մովսիսյան

1980 - 1990 թվականներ

Մասնագիտությամբ կինո-օպերատոր Մեխակ Մովսիսյանը բարձրագույն կրթությունը ստացել է ՎԳԻԿ-ում: 1980-ականների կեսին վերադառնալով Երևան փորձել է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիա, սակայն գրանցում չունենալու պատճառով որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա ուր CNN-ից աշխատանքի առաջարկ է ստացել և հետագայում խորացել է լրատվական վիդեո-ռեպորտաժի ասպարեզում։(1)

Իր օպերատորական գործնեությանը զուգահեռ Մեխակյանը նաև զբաղվել է լուսանկարչությամբ։ Պատրաստել է կինոգործիչների ու դերասանների հրապարակախոսական, ազդագրային դիմանկարներ, որոնք բազմիցս զարդարել են ուշ-խորհրդային շրջանիՍովետսկիյ Էկրան» և հայկական «Էկրան» կինո-ամսագրերի շապիկները։ Մովսիսյանի այդ գունավոր լուսանկարները արված են վավերագրական լուսանկարչության սկզբունքներից ելնելով ու ներկայացնում են հայտնիներին իրենց կերպարային և «աստղային» համատեքստից դուրս, որպես աշխատող պրոֆեսիոնալներ։ 

1990-ականների սկզբից Մովսիսյանը հիմնականում զբաղվում է օպերատորական և ռեժիսորական գործով։ Այժմ բնակվում է Ֆրանսիայում։ 

1) Валерий Гаспарян, «На прайм-тайм можно делать хорошие, зрелищные фильмы», www.nv.am, 04.08.2016, http://nv.am/na-prajm-tajm-mozhno-delat-horoshie-zrelishhnye-filmy/

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, ՌԽՖՍՀ, Ռուսաստան, Ֆրանսիա

Քաղաք

Գավառ (ծն.), Երևան, Մոսկվա, Փարիզ

Մասնագիտացում

գովազդային, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Гаспарян, Валерий։ «На прайм-тайм можно делать хорошие, зрелищные фильмы», www.nv.am, 04.08.2016, http://nv.am/na-prajm-tajm-mozhno-delat-horoshie-zrelishhnye-filmy

Այլ նկարներ այս հեղինակից