Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հովսեփ (Ժոզեֆ) Միրաքյան

1878 - 1918

1900 - 1910 թվականներ

Չնայած իր լուսանկարչատան հանրաճանաչելիությանը՝ Միրաքյանի մասին որևէ կենսագրական տվյալներ առայժմս չեն հայտնաբերվել։(1) Միրաքյանի ֆրանսերենով գրված կնիքները ձևակերպում են իրեն որպես «գեղարվեստական լուսանկարչության» վարպետ (photographie d'art): Տվյալ պարագայում այս հայտը թվում է ոչ անհիմն։ Նրա արտահայտիչ դիմանկարները՝ անկախ հաճախորդների ֆիզիկական տվյալներից, արված են գեղագիտական բարձր ճաշակով և դրոշմված են որոշակի հուզական երանգների ու մթնոլորտի փնտրտուքով։ Միրաքյանը հաճախ նախընտրում էր իր լուսանկարները տպել կլոր կամ օվալաձև, ինչը դրանց հաղորդում է էլեգանտ կոմոպոզիցիոն կառուցվածք։ Սա բնորոշ է 1900-ականների Արտ Նուվո ոճին, որը լայնորեն կիրառվում էր նաև լուսանկարչության մեջ։ Լուսանկարչատան կլիենտուրան պատկանում էր հիմնականում Թիֆլիսի բուրժուա և մտավորական դասակարգերին։

(1):
Լուսանկարչի ծննդյան և մահվան թվականները ստացել ենք Վրաստանի Լուսանկարչության Թանգարանի կայքից։ Տես http://www.photomuseum.org.ge/photographers/mirakian/mirakian_en.htm

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Ժ. Միրաքյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից