Գ. Մելիք-Դադայան
1900 - 1920 թվականներ
ԽՍՀՄ-ի առաջին տարիներին, Երևանում աշխատող Գ. Մելիք-Դադայանը եղել է այն քիչ տեղացի լուսանկարիչներից որոնց հետաքրքրել է Երևանի փոփոխվող իրականության վավերագրումը։ Ցավոք, Դադյանի կենսագրական տվյալները գրեթե բացակայում են։ Հայտնի չէ թե երբ և որտեղ է նա սկսել զբաղվել լուսանկարչությամբ կամ ինչ կարգավիճակով։ Պահպանված գործերը վերաբերվում են 1925-1935 թվականներին` հիմնականում ներկայացնելով Երևանի քաղաքային միջավայրը և հուշարձանները։ Ուշագրավ են Երևանի հին թաղամասների՝ Կոնդի, Հրազդանի ձորի և Ղանթարի պատկերները, որոնցում արձանագրված են նախահեղափոխական քաղաքի արագ անհետացող համայնապատկերը։
Մելիք-Դադայանը լոկ «արձանագրող» չէր։ Նրա գործերում ակնհայտ է զարգացած գեղարվեստական ընկալում, որն այդ փողոցային և ճարտարապետական լուսանկարներին հաղորդում է որոշակի ռոմանտիզմ ու գրական շունչ։ Դրանցում լուսանկարիչը փորձել է առավել ցայտուն ձևով արտացոլել Երևանի ավանդական կենցաղի առանձնահատկություններն ու դրա արդիացման գործընթացները։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Երևան Քաղաքի Պատմության Թանգարան