Մ. Օ. ՄԱՑՈՅԱՆ
1900 - 1900 թվականներ
Լուսանկարչի կենսագրական տվյալները հայտնի չեն: Մացոյանի լուսանկարչատունը գործել է Արդվին քաղաքում, 19-րդ դարի վերջում և ամենայն հավանականությամբ գոյատևել է ընդհուպ մինչև 1914թ-ի հայ բնակչության կոտործաները: Սև ծովից և Վրաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այս լեռնանիստ քաղաքը, 1878-ից գտնվում էր Ռուսական Կայսրության կազմում, իսկ բնակչության մեծ մասը Վանից ներգաղթած հայեր էին: Մացոյանի լուսանկարչատունը թերևս առաջին նման հաստատությունն է եղել Արդվինում: Նրա` փոքր քանակությամբ պահպանված դիմանկարները մեծ ազգագրական և պատմական արժեք են ներկայցնում 20-րդ դարի սկզբի արևելահայ բնակչության կենցաղի ուսումնասիրության համար, ինչպես և հետաքրքիր կերպով համալրում են ռուս ճանապարհորդ լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին-Գորսկու, Արդվինում արված հանրահայտ գունավոր լուսանկարները:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Արդվին
Լուսանկարչատուն
Մ. Օ. Մացոյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի