Աշոտ Կորկոտյան
1980 - 1990 թվականներ
Կորկոտյանը մասնագիտությամբ երաժիշտ է։ Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել որպես սիրող, նկարելով ընտանիքին և ընկերական միջավայրը։ Հետզհետե տարվել է միջոցի գեղարվեստական հնարավորություններով, ավելի լուրջ քայլեր ձեռնարկելով այս բնագավառում։
Իր երաժշտական արվեստին համահունչ, Կորկոտյանի լուսանկարները ներկայացնում են առօրեական կյանքը բանաստեղծական-լիրիկական ոսպնյակի միջով։ Արվեստագետի հայացքը սևեռված է ռիթմի, շարժման և տարածական երանգների վրա որոնք նա տեսնում է ամենասովորական երևույթների մեջ` նատյուրմորտներում, բնության մեջ ինչպես նաև կանացի մարմինը դիտարկող իր լուսանկարներում։ Այս մոտեցումը պայմանավորված է այն համոզմաբ որ երաժշտությունն ու լուսանկարչությունը «փոխլրացնում են միմիայնց, դանում մեկը մյուսի շարունակությունը»։(1) Էտյուդային բնույթի այս աշխատանքներում Կորկոտյանին ձգում է հարմոնիայի փնտրտունքները ինչպես նաև լուսանկարչության` հասարակը կերպարանափոխելու ու անտեսանելին վերհանելու կարողությունը։
(1) Աշոտ Կորկոտյան, (ինքնակենսագրական դիմագիծ), Արվեստ, հ.2-3, 1991
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, սիրողական լուսանկարչություն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
(Անստորագիր)։ Աշոտ Կորկոտյան, Արվեստ, հ.1, 1990, էջ 50-53
Կորկոտյան, Աշոտ։ (ինքնակենսագրական դիմագիծ), Արվեստ, հ.2-3, 1991