Ս. Ս. Լուարսաբով
1900 - 1910 թվականներ
Ս. Ս. Լուարսաբովը, հավանաբար Ա. Ս. Լուարսաբովի եղբայրը կամ որդին է: Գործնեությունը սկսել է ավելի ուշ քանց վերջինս քանզի Ս. Ս. Լուարսաբովի լուսանկարների մեծ մասը առնչվում են 1900-1910-ականներին: Թիֆլիսում գտնվող այս լուսանկարչատունը սպասարկել է կայսերական զորագնդին, ըստ այդմ պահպանվել են զինվորականների և ռուս պաշտոնյաների բազմաթիվ դիմանկարներ որոնք կրում են Ս. Ս. Լուարսաբովի կնիքը: Դրանք բարեխղճորեն արված այցեպատկեր ու կաբինետային դիմանկարներ են, իսկ այլ կարգի գործեր լուսանկարչատունը ըստ երևույթին չի իրականացրել: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Լուարսաբովը դադարել է իր լուսանկարչական գործնեությունը:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի