Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արկադիյ Յուլիանովիչ Լեվիտան

1911 - 2006

1930 - 1970 թվականներ

Ռուս կինոռեժիսոր, օպերատոր Արկադիյ Լեվիտանը հայտնի է որպես Հայրենական պատերազմի տարիների լավագույն կինո-վավերագրողներից մեկը։ Օպերատորական արվեստով զբաղվել է դեռևս 1920-ականների վերջերից և մինչև 1970-ականների ավարտը շարունակել է աշխատել որպես ռեժիսոր ԽՍՀՄ-ի տարբեր կինո-ստուդիաներում` «Մոսֆիլմում», Վավերագրական Ֆիլմերի Կենտրոնական Ստուդիայում և այլուր։ 

Իր կինո-գործնեությանը զուգահեռ, Լևիտանը նաև զբաղվել է լուսանկարչությամբ, հատկապես առաջադիմելով գունավոր լուսանկարչության ասպարեզում։ 

1950-ին այցել է Հայաստան ուր նկարահանել է «Սովետսկայա Արմենիա» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այստեղ գտնվելու ամիսներին նա նաև նկարահանել է Հայաստանը պատկերող լուսանկարչական մի ծավալուն շարք, որը հետագայում բազմիցս վերատպվել է տեղական և համամիութենական մամուլի էջերին, ինչպես նաև Հայաստանին նվիրված առանձին ֆոտո-ալբոմներում։ Իրենց բնույթով գովերգական, ռոմանտիկ և ակնհայտորեն օրիենտալիստական ոսպնյակով դիտված այդ լուսանկարները կատարելապես հարում են սովետական ազգայնականության գաղափարախոսության սկզբունքներին` ներկայացնելով Հայաստանը որպես տեղական ֆորմաներով յուրահայտուկ, սակայն կոմունիզմի կողմից «կերտված» մի հարավային դրախտավայր։ 

 

Ազգություն

ռուս

Տարածաշրջան

ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ

Քաղաք

Մոսկվա

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

https://ru.wikipedia.org/wiki/Левитан,_Аркадий_Юлианович

Այլ նկարներ այս հեղինակից