Կ. Թումանով (Թումանյան)
1890 - 1900 թվականներ
Կ. Թումանովի կենսագրական տվյալները հայտնի չեն: Հնարավոր է որ Թումանովը ազգակցական կապ է ունեցել լուսանկարիչ Ա. Ա. Թումանովի հետ: Պահպանված լուսանկարները սակավաթիվ են, և բացառապես վերաբերվում են 1900-ական թվականներին: Մեզ հայտնի լուսանկարներից երկուսը մեծադիր, բացօթյա պայմաններում արված խմբակային դիմանկարներ են որոնք պատկերում են Թիֆլիս արական դպրոցներից մեկի սաներին, իրենց ուսուցիչների հետ։ Հավանական է որ Թումանովը մասնագիտացել է կրթական հաստատությունների խմբակային լուսանկարներ պատրաստելու գործում:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Լուսանկարչատուն
Կ. Թումանով
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի