Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հարություն Մանուկի Երանոսյան

1929 - 2010

1960 - 1980 թվականներ

 

Մասնագիտությամբ մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի դաստիարակ Հարություն Երանոսյանը իր աշխատանքային գործնության հետ մեկտեղ երկար տարիներ զբաղվել է նաև լուսանկարչությամբ։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը և այդուհետ, 1963-ին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում որպես ավագ դասախոս: Իր գործնեության համար, 1970-ին արժանացել է ՀՍՍՀ ֆիզկուլտուրայի ևսպորտի վաստակավոր գործչի կոչման։

Երանոսյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում` արշավագնացության ու ակտիվ հանգստի զարգացման մեջ։ Այդ նպատակով նա հեղինակել և հրատարակել է մի քանի ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերին նվիրված ալբոմներ։ Դրանցից առավել տարածվածն է «Հնագույն հուշարձանների աշխարհում» ալբոմը։

Այդտեղ զետեղված գունավոր լուսանկարները արված են տարբեր արշավների ընթացքում և ներկայացնում են Հայաստանի պատմական հուշարձաններն ու հատկապես բնաշխարհը բավականին անսպասելի, ոչ էտալոնային դիտանկյուններից։ Հետաքրքրական փաստ է նաև այն որ սույն ալբոմը իր ծավալներով`Հայաստանում երբևից է հրատարակված ֆոտո-գրքերից ամենափոքրն է։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Ախալցխա (ծն.), Երևան

Մասնագիտացում

սիրողական լուսանկարչություն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, ֆոտոգիրք

Մատենագրություն

Երանոսյան, Հարություն։ Հնագույն հուշարձանների աշխարհում, Սովետական Գրող, Երևան, 1976

Երանոսյան, Հարություն։ Հայրենի բնաշխարհ, Երևանի Պետական Համալսարան, 1984

Այլ նկարներ այս հեղինակից