Կարապետ (Գարաբեդ) Ամիրայան
1857 - 1927
1880 - 1920 թվականներ
Ըստ Էնգին Օզենդեսի, Ամիրայանը սովորել է իր արհեստը հանրահայտ Անդրեոմենոս լուսանկարչի տաղավարում: Իր սեփական հաստատությունը բացել է 1900-ին, Բեյազիտ թաղամասում, իսկ 1905-ին տեղափոխվել է Ուսկուդար, ուր աշխատել է մինչև իր մահը:(1) Ամիրայանի օգնականներն էին իր դուստր Արտեմիսը և որդի Ժիրայրը: Լուսանկարչատունը մեծամասամբ պատրաստել է անհատական և խմբակային դիմանկարներ իսկ այլ ժանրերի աշխտանքներ ի հայտ չեն եկել: Տաղավարի լուսանկարները հետաքրքիր են մշակութաբանական տեսանկյունից քանզի մեծամասամբ ներկայացնում են Ստամբուլի միջին և ցածր խավերին պատկանող բազմաէթնիկ հաճախորդների:
1) Engin Özendes, Photography in the Ottoman Empire, 1839-1919, Haşet Kitabevi, Istanbul, 1987, էջ150
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Կոնստանդնուպոլիս
Լուսանկարչատուն
Գ. Ամիրայան և կո.
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Engin Özendes, Photography in the Ottoman Empire, 1839-1919, Haşet Kitabevi, Istanbul, 1987, էջ150
Հավաքածուներ
Գեթթի հետազոտական ինստիտուտ, Լոս Անջելես