Երանուհի Քաղցրիկյան
1970 - 1980 թվականներ
Խորհրդահայ լուսանկարչության պատմությունը գրեթե ամբողջովին կազմված է տղամարդկանց անուններից։ Քանզի մասնագիտական դաշտը հիմնականում սահմանվել է ռեպորտաժային աշխատանքով, պրոֆեսիոնալ լուսանկարչությունը չի դիտվել որպես կանանց համար ցանկալի կամ «հարիր» գործ։ Սիրող կին լուսանկարիչների մասին տեղեկությունները հազվադեպ են, իսկ նրանց` հայրենական մամուլում տպագրված լուսանկարները էլ ավելի սակավաթիվ։ Այդ իսկ պատճառով, Երանուհի Քաղցրիկյանի, մեզ հայտնի մի քանի լուսանկարները պատմական տեսանկյունից հիշարժան են։ Դրանք հրատարակվել են «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրում և առնչվում են մանկության ու ընտանեկան կյանքի թեմաների (վերատպությունների չափազանց ցածր որակը թույլ չի տալիս դրանց հրապարակումը այստեղ)։ Քաղցրիկյանի կենսագրական տվյալները չի հաջողվել հայտնաբերել և հայտնի չէ թե որքան է նա խորացել լուսանկարչության մեջ։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան?
Մասնագիտացում
վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Հայաստանի Աշխատավորուհի, հ.8, 1979 (վերատպություն)