Վիլյամ Փիչխուլյան
1940 - 1960 թվականներ
Վ. Փիչխուլյանը ստեղծագորել է 1940-60-ականներին, աշխատակցելով Սովետական Հայաստան ամսագրին և այլ տեղական պարբերականներին։ Լուսանկարներից շատերը առնչվում են Հայաստանի արդյունաբերությանը և կրում են ռեպորտաժային-պրոպագանդիստական բնույթ։ 1950-ականներից Փիչխուլյանը կենտրոնացել է բեմական լուսանկարչության վրա, վավերագրելով բազմաթիվ թատերական և օպերային ներկայացումներ։ Գեղարվեստական տեսանկյունից առավել հետաքրքրական են նրա՝ ականավոր հայ դերասանների և երգիչների դիմանկարները։ Դրանք մեջ արտացոլվում է սովետական լուսանկարչության առանցքային խնդիրներից մեկը. ստեղծել արվեստագետի իկոնային կերպար և միաժամանակ պահպանել նրա «պրոլետարիական» հավասարության կարգավիճակը։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գովազդային, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն