Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Էդմոնդ Սիմոնյան

1970 - 1990 թվականներ

1970-ականների վերջերից սկսած, ֆոտոլրագրող, վավերագրող լուսանկարիչ Էդմոնդ Սիմոնյանի լուսանկարները տպագրվել են խորհրդահայ մամուլի` հատկապես «Գարուն» և «Սովետական Հայաստան» ամսագրերի էջերին։ Հիմնականում էտյուդային, դիտորդական բնույթի այդ պատկերները կրում են եվրոպական մարդասիրական լուսանկարչության, մասնավորապես Կարտիե-Բրեսոնի և Ռոբերտ Դուանյոի ազդեցությունը։ Լուսանկարչին հետաքրքրել է` կյանքի աննշան ու թռուցիկ դրամաների վերծանումն ու արձանագրումը տեսախցիկի միջոցով։ Նրա ստեղծագործության մեջ նաև զգալի տեղ է գրավում բնանկարչությունը և մանկության թեմաները և 1970-80-ականների բազում այլ հայ լուսանկարիչների նման Սիմոնյանը փորձել է վավերագրական լուսանկարչության մեջ կիրառել գեղարվեստական և փորձարարական լուսանկարչության տարբեր ձևաչափեր, իր առօրեական պատկերներին հաղորդելով մերթ բանաստեղծական մեկ խորհրդանշական լիցք։ 

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից