Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աշոտ Նազիրի Սարգսյան

ծն․ 1953

1970 - 1980 թվականներ

Մոտ երկու տասնամյակ, Աշոտ Սարգսյանը աշխատակցել է «Հայաստանի Աշխատավորուհի» ամսագրին որպես հաստիքային ֆոտոթղթակից։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, ավարտելով երկրաբանական ֆակուլտետը (1)։ Սակայն, դեռ ուսանողական տարիներից լինելով տարված լուսանկարչությամբ նա իր գործնեությունը ծավալել է հենց այս բնագավառում։ Սարգսյանի հրատարակված լուսանկարների գերակշռող մասը դիմանկարներ են և էտյուդային բնանկարներ։ Դրանցում արտացոլված է լուսանկարչի քնարական աշխարահայցքը, ուր ենթական գտնվում է իր շրջապատի հետ կատարյալ ներդաշնակության մեջ։ Սարգսյանը նախընտրել է լուսանկարել գունավորժապավենով, ինչպես նաև բեմադրել տեսարանները, ինչն իր պատկերներին հաղորդում է դրամատիկականմ թնոլորտ։ Ուշադրության արժանի են նրա` կին-արվեստագետների ու մասնագետների գովասանական դիմանկարները որոնք միտված էին պրոպագանդելու կանանց կարևոր դերը հասարակական գործառույթներում։ 

1) Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 289

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 289

Այլ նկարներ այս հեղինակից