Պավել Իվանովիչ Պապալով
1900 - 1910 թվականներ
Պապալովի լուսանկարչատունը գտնվում էր Թիֆլիսի հայկական` Հավլաբար թաղամասում, Վիննըյ պոդյոմ փողոցի վրա: Գործել է 19-րդ դարի վերջին, հավանաբար մինչև 1900-ականների վերջը: Պապալովը սպասարկում էր Հավլաբարի աշխատավոր և առևտրական բնակչությանը և նրա պարզ, բավականին անմիջական դիմանկարները այսօր ներկայանում են որպես նախահեղափոխական շրջանի, թիֆլիսահայ համայնքի կարևոր վավերագրումներ: Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Ինչպես հաճախ ընդունված էր այդ ժամանակ Պապալովը ենթադրաբար ռուսականացրել է իր անունը ավելի գրավիչ դարձնելու իր լուսանկարչական հաստատությունը այլազգի հաճախորդների համար:
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Լուսանկարչատուն
Ֆոտոգրաֆիա Պ. Ի. Պապալովա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան Վրաստանի լուսանկարչության թանգարան, Թբիլիսի