Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Իննա Մխիթարյան

ծն․ 1976

2000 - 2010 թվականներ

Իննա Մխիթարյանը իր գործնեությունը սկսել է որպես հեռուստալրագրող, ավարտելով Երևանի մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի բաժինը։(1) 2005-ին՝ Կովկասյան Մեդիա Ինստիտուտի լուսանկարչության դասընթացները անցնելով (ղեկավար Ռուբեն Մանգասարյան), Մխիթարյանը կենտրոնանում է այս բնագավառի վրա։ Հետագա տարիներին աշխատակցել է Armenia Now, National Geographic Traveller Armenia, BBC News և այլ լրագրական կազմակերպություններին որպես ֆրիլանս լուսանկարիչ։ Մխիթարյանի գործնեությանը ծավալվում է առանձին նախագծերի շուրջ որոնք միտված են վերհանելու Հայաստանում առկա հասարակական խնդիրները։ Այդ առումով առավել աչքի են ընկնում նրա՝ բնապահպանական և արդյունաբերական թեմաներին նվիրված ընդարձակ հետաքնչական շարքերըՊղնձի քաղաք», 2009 և «Քաջարան», 2014): Լինելով դասական, վավերագրական լուսանկարչության հետևորդ, Մխիթարյանը դիտարկում է մարդուն իր միջավայրի մեջ և դրա միջոցով։ Նրա լուսանկարները սովորաբար զերծ են այլաբանական և փոխաբերական շերտերից, և ջանում են ուղղակիորեն փոխանցել իրականության ընթացիկ խնդիրները, անմիջական և սուր շեշտադրումների միջոցով։ 

2010-
ին Մխիթարյանը համահիմնադրել է «Ռուբեն Մանգասարյանի» անվան հիմնադրամը որի նպատակն է աջակցել վավերագրական լուսանկարչության զարգացմանը Հայաստանում։ Նա նաև 4 Պլյուս Վավերագրական լուսանկարչության կենտրոնի հաճախակի համագործակիցն է։

1) Կենսագրական տեղեկությունները հեղինակին հաղորդել է լուսանկարիչը, 2016 թվականին, էլեկտրոնային նամակով։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

թվային լուսանկարչություն

Մատենագրություն

mOther Armenia, exhibition catalogue, 4 Plus Documentary Center, Yerevan, 2014

Ցուցահանդեսներ

2011: Industrial Symphony, photography and the post-industrial age, ACCEA, Yerevan
2014: mOther Armenia, ACCEA, Yerevan

Այլ նկարներ այս հեղինակից