Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ժոռա Մխիթարյան

1960 - 1980 թվականներ

1960-80-ականներին աշխատող ֆոտո-թղթակից Ժոռա Մխիթարյանի գործնեության մասին միակ տեղեկությունները նրա` հայաստանյան մամուլում վերատպված լուսանկարներն են։ Դրանք լույս են տեսել «Գարուն», «Արվեստ» և «Սովետական Հայաստան» ամսագրերում ու «Գրական Թերթում»։ 

Մխիթարյանի գործերը բավականին բազմաժանր են, և ներկայացնում են արդյունաբերական աշխատանքի ու փողոցային կյանքի տեսարաններ, ինչպես նաև բնանկարներ, դիմանկարներ ու ռեպորտաժային բնույթի այլ դրվագներ։ Ստեղծագործական տեսանկյունից լուսանկարիչն առավել հետաքրքիր արդյունքներ է ստացել Հայաստանի արդյունաբերական ոլորտը պատկերագրելուց։ Օգտվելով կոմպոզիցիոն ու լուսաստվերային սրված հակադրություններից, Մխիթարյանը փոխանցում է գործարանների դրամատիկ ու լարված մթնոլորտը, ինչպես նաև այդ կոպիտ տարածությունների գեղագիտական յուրահատկությունները։ Նույն մոտեցումներով են արված նաև Մխիթարյանի բնանկարները, որոնց շեշտված բանաստեղծականությունը եզրեր է կիսում 60-ականների ուշ-մոդեռնիստական լուսանկարչության «սուբյեկտիվ» ու լիրիկական ուղղությունների հետ։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն