Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հովհաննես Սերգեյի Ղայֆաջյան

1920 - 1988

1960 - 1980 թվականներ

1960-80-ականներին, Հովհաննես Ղայֆաջյանը աշխատակցել է «Գարուն», «Սովետական Հայաստան» և այլ տեղական պարբերականների: Լուսանկարչությամբ է սկսել զբաղվել բավականին ուշ, 1960-ին ստանձնելով Հայաստանի պետական արխիվի կինո-ֆոտո բաժնի լուսանկարչի հաստիքը։ Տաս տարի անց, 1971-ին դառնում է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ և եղել է «Երևան» լուսանկարչական ակումբի ակտիվ անդամներից մեկը։ (1)

Հիմնականում կատարել է ռեպորտաժային բնույթի լուսանկարներ, ինչպես նաև Հայաստանի գյուղերն ու բնությունը պատկերող սև-սպիտակ ֆոտոէտյուդներ: Դրանք արված են կանոնային կոմպոզիցիոն լուծումներով, որոնց միջոցով լուսանկարիչը ձգտել է փոխանցել գյուղական միջավայրի իդեալականցված պատկերը: 1985-ին լուսանկարիչը դադարել է իր մասնագիտական գործնեությունը։ 

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ224

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Ալեքսանդրապոլ (ծն.), Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

«Գարուն», հ.3, 1974 (վերատպություն)
«Գարուն», հ.4, 1974 (վերատպություն)
«Գարուն», հ.12, 1977 (վերատպություն)
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ224

Այլ նկարներ այս հեղինակից