Արկադիյ Յուլիանովիչ Լեվիտան
1911 - 2006
1930 - 1970 թվականներ
Ռուս կինոռեժիսոր, օպերատոր Արկադիյ Լեվիտանը հայտնի է որպես Հայրենական պատերազմի տարիների լավագույն կինո-վավերագրողներից մեկը։ Օպերատորական արվեստով զբաղվել է դեռևս 1920-ականների վերջերից և մինչև 1970-ականների ավարտը շարունակել է աշխատել որպես ռեժիսոր ԽՍՀՄ-ի տարբեր կինո-ստուդիաներում` «Մոսֆիլմում», Վավերագրական Ֆիլմերի Կենտրոնական Ստուդիայում և այլուր։
Իր կինո-գործնեությանը զուգահեռ, Լևիտանը նաև զբաղվել է լուսանկարչությամբ, հատկապես առաջադիմելով գունավոր լուսանկարչության ասպարեզում։
1950-ին այցել է Հայաստան ուր նկարահանել է «Սովետսկայա Արմենիա» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այստեղ գտնվելու ամիսներին նա նաև նկարահանել է Հայաստանը պատկերող լուսանկարչական մի ծավալուն շարք, որը հետագայում բազմիցս վերատպվել է տեղական և համամիութենական մամուլի էջերին, ինչպես նաև Հայաստանին նվիրված առանձին ֆոտո-ալբոմներում։ Իրենց բնույթով գովերգական, ռոմանտիկ և ակնհայտորեն օրիենտալիստական ոսպնյակով դիտված այդ լուսանկարները կատարելապես հարում են սովետական ազգայնականության գաղափարախոսության սկզբունքներին` ներկայացնելով Հայաստանը որպես տեղական ֆորմաներով յուրահայտուկ, սակայն կոմունիզմի կողմից «կերտված» մի հարավային դրախտավայր։
Ազգություն
ռուս
Տարածաշրջան
ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ
Քաղաք
Մոսկվա
Մասնագիտացում
վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
https://ru.wikipedia.org/wiki/Левитан,_Аркадий_Юлианович