Անուշավան Թումանյան
1882 - 1963
1900 - 1910 թվականներ
Ջալալ-օղլի բնակավայրում, այժմյան Ստեփանավան քաղաքում գործող Անուշավան Թումանյանի «Լոռի» լուսանկարչատունը այդ տարածաշրջանի առաջին ֆոտո-տաղավարներից է։ Այն հավանաբար հիմնադրվել է 1900-ականների սկզբերին երբ Թումանյանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց հետո վերադարձել է իր ծննադավայր։ Թումանյանը եղել է Անդրկովկասի բոլշևիկյան շարժման ակտիվ մասնակից, իսկ սովետական կարգերի հաստատումից հետո զբաղվել է մանկավարժական աշխատանքով։(1)
Թումանյանի լուսանկարչական գործնեությունը եղել է ապրուստ վաստակելու միջոց և ամենայն հավանականությամբ երկար չի տևել։ Նա պատրաստել է սովորական տաղավարային դիմանկարներ որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Լոռիի` 20-րդ դարասկզբի պատմության ու բնակչության ուսումնասիրության համար։
1) «Անուշավան Թումանյան», Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր, Հայկական սովետական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 1978, էջ 233
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Ջալալ-օղլի (Ստեփանավան, ծն.), Թիֆլիս, Երևան
Լուսանկարչատուն
Լոռի
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
«Անուշավան Թումանյան», Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր, Հայկական սովետական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 1978, էջ 233
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի