Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անտուան Զիլպոչյան

1860 - 1870 թվականներ

Զիլպոչյանը Աբդուլլահյան եղբայրների առաջին օգնականներից էր։ Յուրացնելով իր արհեստը այս համբավավոր լուսանկարչատանը, Զիլպոչյանը 1860-ականների կեսերին հիմնում է իր իքնուրույն գործը՝ գործընկերոջ, Մաթեոս Փափազյանի հետ միասին։ Մի քանի տարի անց փակելով «Զիլպոչյան և Փափազյան» գործընկերությունը, Զիլպոչյանը բացում է իր ինքնուրույն տաղավար որի միակ մասնագիտացումը հասարակ տաղավարային դիմանկարների պատրաստումն էր։ 1870-ականների սկզբին Անտուանը տեղափոխվել է Իզմիր, որտեղ աշխատում էր հինգ Աբդուլլահյան եղբայրներից մեկը՝ Կոզմին։ Ըստ լուսանկարչության պատմաբան Բահատին Օզտունչայի, երկու լուսանկարիչները միասին հիմնում են նոր լուսանկարչատուն։ Զիլպոչյանի մահից հետո և մինչև 20-րդ դարի սկիզբը, այդ տաղավարը աշխատացրել է նրա որդին՝ Ժանը։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոստանդնուպոլիս, Իզմիր

Լուսանկարչատուն

Ա. Զիլոպչյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Öztuncay, Bahattin. The Photographers of Constantinople, vol.1, Istanbul, 2003, էջ 324

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից