Փոլ Զաքոյան
1934 - 1999
1960 - 1970 թվականներ
Զաքոյանը ծնվել է Ֆրանսիայում` Ցեղասպանությունից վերապրած հայ ծնողների ընտանիքում, որը 1940-ականներին տեղափոխվել է Չիկագո: Դպրոցն ավարտելուն պես Զաքոյանը միացել է ԱՄՆ ռազմածովային ուժերին և մասնակցել է Կորեական պատերազմին: Հենց այդ ժամանակաընթացքում է նա լուսանկարչություն ուսանել, ծառայելով U.S.S. Philippines ռազմական նավի վրա:
Բանակային ծառայությունից հետո, Զաքոյանը ընդունվել է Չիկագոյի Դիզայնի ինստիտուտուր ուսանել է քանդակագործություն և լուսանկարչություն։ Լուսանկարչության բնավագառում նրան դասախոսել է սուբյեկտիվ լուսանկարչության վարպետներից մեկը` Հարրի Կալահանը: Ակտիվորեն աշխատելով իր նախասիրած երկու միջոցներով, Զաքոյանը հաճախակիորեն ցուցադրել է իր գործեր Չիկագոյի ու ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում։ Իր վերջին տարիները արվեստագետը նվիրել է դասավանդմանը: Նրա աշխատանքներն ընդգրկված են Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանում:
Որպես լուսանկարիչ, Զաքոյանը հարել է ամերիկյան ուշ մոդեռնիստական շրջանի տարատեսակ հոսանքների` մինիմալիզմից մինչև կոնցեպտուալ արվեստ։ Նրա գործերում հաճախ շոշափվում է լուսանկարչության ու քանդակագործության փոխկապակցվածությունը։ Դիտարկելկով ամենա հասարակ ու աննշան առարկանները, արվեստագետը պարբերականորեն ուսումնասիրել է լուսանկարչության կարողությունը վերհանելու բանալ իրերի գեղագիտական ու ծավալա-տարածային աննկատ յուրօրինակությունները։
Ազգություն
ամերիկացի, հայ
Տարածաշրջան
ԱՄՆ
Քաղաք
Չիկագո
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան