Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Յուլիա Գրիգորյանց

ծն․ 1984

Յուլյա Գրիգորյանցը վավերագրող լուսանկարիչ է և պրոդյուսեր Հայաստանից, ով այժմ գործում է Ֆրանսիայում։ Նրա երկարատև փորձառությունը վավերագրական կինոյում, օգնել է Յուլիային ձևավորել իր ունակությունները որպես աշխարհի տարբեր անկյուններում, ինչպես նաև կոնֆլիկտային զոնաներում` սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրներ լուսաբանող պատմող։ 

Բաքվում` 1984-ին ծնված Գրիգորյանցը, հայ բնակչության հանդեպ իրագործվող բռնությունների պատճառով իր ընտանիքի հետ միասին լքել է Ադրբեջանը 1988-ին։ Լուսանկարիչը մեծացել է Հայաստանի ու տարածաշրջանի համար կարևոր քաղաքական և հասարակական փոփոխությունների ժամանակաշրջանում. սովետական կարգերից անցումը անկախության, աղետալի երկրաշարժը, պատերազմյան հինգ ու սոցիալ-տնտեսական զրկանքների երկարատև տարիները, որոնք շարունակվում են մինչ օրս։ 

Գրիգորյանցի անհատական լուսանկարչական նախագծերը վավերագրում են սահմանամերձ շրջանների, ազգային փոքրամասնությունների կյանքը, ինչպես նաև երկրում առկա սոցիալական խնդիրները: Յուլիայի ստեղծագործությունները ցուցադրվել և տպագրվել են միջազգայնորեն, այդ թվում` «Washington Post», «L՛oeil de la Photographie», «Life Force Magazine», «Life Framer», «Fotodoc», Հետք, Մեդիամաքս և այլ պարբերականներում։ 2015-ին, նրա լուսանկարները երկու անգամ ցուցադրվել են ՄԱԿ-ի Երևանյան տանը`խմբակային ցուցահանդեսներում։ Նրա նույն տարում կազմակերպված անհատական ցուցահանդեսը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ցուցադրում էր տարբեր ֆոտո-պատումներ հակամարտության գոտուց: 2016-ին Յուլիան արժանացել է «Լավագույն նոր տաղանդ» մրցանակին` Միջազգային Լուսանկարչական Մրցաբաշխությունում և առաջին աստիճանի կոչման (IPA–CIS) «լուսանկարչական խմբագրում» բաժնում: Նա առաջադրվել է ամենամյան «Lucie» մրցույթում (2016) և ցուցադրվել է նաև Չինաստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում ու այլուր:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ֆրանսիա

Քաղաք

Բաքու (ծն.), Երևան, Փարիզ

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոլրագրող

Մեդիա

թվային լուսանկարչություն

Մատենագրություն

http://yuliagrigoryants.com