Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ավետիք Խաչիկի Բադալյան

ծն․ 1931

1960 - 1980 թվականներ

Լուսանկարչական իր կարյերան Ավետիք Բադալյանը սկսել է դեռ վաղ տարիքից։ 1949 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ տեխնիկումը, այնուհետև, 1960-ից աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (Արմենպրես) որպես ֆոտոխրոնիկայի բաժնի լուսանկարիչ։ Գործել է բացարձակապես ֆոտոռեպորտաժի ժանրում, թղթակցելով տարբեր պարբերականների։ Նախընտրած թեմաներից են Հայաստանի արդյունաբերությունն ու մշակութային կյանքը։ Հայաստանյան ռեպորտաժային լուսանկարչության մեջ առաջիններից է որ աշխատել է նաև գունավոր ժապավենով։ Բադալյանի լուսանկարները գերազանցապես կիրառարական և լրատվական բնույթի են որոնցից առավել հաջող են փողոցային կյանքը «որսացող» ակնթարթային էտյուդները։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 106

Հավաքածուներ

«Արմենպրես» լրատվական գործակալության արխիվ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից