Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ա. Պ. Անանով (Անանյան)

1890 - 1900 թվականներ

Լուսանկարչի կենսագրության վերաբերյալ ստույգ տվյալներ չեն հայտնաբերվել: Ինչպես վկայում է իր լուսանկարչատան կնիքը, Անանովի հաստատությունը գործել է 1890 թվականից, Մանգլիս քաղաքում: Նա այդ քաղաքի քիչ լուսանկարներիչ էր և ազգությամբ` միակ հայը: Դատելով պահպանված լուսանկարներից նրա տաղավարը աշխատել է մինչև 1910-ականները: Անանովի դիմանկարները որակյալ են և արհեստավարժ: Որպես տեղական «տուրիստական» դիմանկարչության օրինակներ հետաքրքիր են նրա` Մանգլիսում հանգստացող ռուս, վրացի և հայ մեծահարուստ ընտանիքների և պաշտոնյաների լուսանկարները:   

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Մանգլիս, Թիֆլիս

Լուսանկարչատուն

Ա. Պ. Անանով

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից