Քեթրին Քուք. Ծառերի հիշողություն
- Տարեթիվ
- Հունվար, 2016
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Երևան
Ավելի քան յոթ տարի Քեթրին Քուքն իր աշխատանքները կենտրոնացրել է հողի ու մարդու հիշողության և հավաքական գիտակցության վրա՝ ուսումնասիրելով 1915 թվականից մինչև այսօր հայոց պատմության՝ մոռացության մատնված և մատնվող էջերը: «Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ որոնումների արդյունք է: Լուսանկարչուհին կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայել, Ֆրանսիա, շրջագայել բոլոր այն քաղաքներով ու գյուղերով, ուր ժամանակին հայեր են ապրել, անցել է աքսորի ճանապարհներով՝ ծանոթանալու բնակավայրերին և տեղագրությանը ու լուսանկարել Հայոց ցեղասպանության ականատեսներին:
Հունվարի 29 - Ապրիլի 29