Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Նորեկները: Սիրիացիները Հայաստանում

Նորեկները: Սիրիացիները Հայաստանում

Տարեթիվ
Փետրվար, 2017
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Երևան, «Հոդված 3» Ակումբ

Ներկայումս շուրջ 20 000 սիրիացի փախստական է բնակվում Հայաստանում, եւ ամեն շաբաթ նորերն են ժամանում: Սիրիացի փախստականների մեծ մասը Հայաստանում ունեն հայկական ծագում, դրանք այն հայերն են, որոնց նախնիները փախչել են թուրքական ջարդերից 1915-1924 թվականներին և ապաստան գտել Սիրիայում: Հայերը շատ են խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ մոռանալով, որ ցեղասպանության զոհերի հետնորդները այժմ վերադարձել են իրենց հայրենիք եւ նրանց աջակցելը պետք է լինի մեր առաջնահերթությունը։

Նախագծի նպատակն է տեղացի հասարակությունը իրազեկել այն հարցերին, որոնք առերեսում են Սիրիայից նորեկները Հայաստանում՝ Անուշ Բաբաջանյանի գեղեցիկ ֆոտոարվեստի միջոցով: Անուշը պատկերում է սիրիահայ համայնքի մշակութային բազմազանությունը՝ նրանց, ովքեր փախել են հակամարտությունից պատերազմի հենց սկզբից՝ 2011 թվին, նրանց, ովքեր դիմադրել են, մինչև որ այլևս հնարավոր չէր, նրանց, ովքեր Հայաստանը համարում են իրենց նորահայտ տունը և մտադիր են հաստատվել այստեղ, նրանց, ովքեր պլանավորում են վերադառնալ Սիրիա, հենց որ իրավիճակը կբարելավվի և նրանց, ովքեր ցանկանում են գնալ այլ երկրներ՝ ավելի լավ տնտեսական հնարավորություններ գտնելու հույսերով։

Անուշ Բաբաջանյանի լուսանկարնեը ներառում են դետալներ, որոնք ընդգծում են տարբեր ծագմամբ սիրիահայ համայնքը Երեւանում, ցույց տալով մարդկային դժվարությունների հատկանիշները և հետեւանքները, որոնց նրանք ստիպված են եղել դիմակայել հակամարտող ուժերի հետևանքով, ինչպես նաև նրանց ճկունությունը դրանք հաղթահարելու գործում:

Անուշ Բաբաջանյանը լրագրող և լուսանկարիչ է, ինչպես նաև 4 Պլուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիրներից մեկը:

Աննա Կամայը ԺԱԻ Երևանի անդամ է; որպես համադրող նա հիմնականում աշխատում է սոցիալական համատեքստով արվեստի նախագծերի հետ:

Այս նախագիծը իրականցվել է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):

Բացումը փետրվարի 24-ին

Աղբյուր` https://www.facebook.com/events/209102902897340/