
Մեհրաբարև
- Տարեթիվ
- Հոկտեմբեր, 2006
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևան
«Մեհրաբարև» հայ-թուրքական համատեղ ֆոտոնախագիծը ստեղծվել էր Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ: Հինգ հայ լուսանկարիչներ մեկնել էին Ստամբուլ, իսկ հինգ թուրք լուսանկարիչներ ժամանել էին Երևան՝ 2 քաղաքները լուսանկարելու նպատակով: Ներկայացված լուսանկարները պատմական անցյալի հուշը չեն կրում և չեն հավակնում ներկայացնել երկու քաղաքների ամբողջական պատկերը: Ավելի շուտ դրանք պատահական դրվագներ ներկայացնող լուսանկարներ են, որոնք ծնվել են քաղաքների ու քաղաքաբնակների հետ շփումից՝ պատկերելով քայլող, նվագող, խանութներում ու շուկաներում գնումներ անող մարդկանց:
Հախվերդյան Ն., Ստամբուլն ու Երևանն իրար «բարև» են ուղարկում: «168 ժամ», Ե., 2006, թիվ 116, էջ 15