Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հիշողության ձեղնահարկ

Հիշողության ձեղնահարկ

Տարեթիվ
Դեկտեմբեր, 2017
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Ժողովրդական արվեստի կենտրոն, Երևան

«Հիշողության ձեղնահարկ». լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի հեղինակային ցուցահանդեսը

Դեկտեմբերի 6-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64) տեղի կունենա լուսանկարիչ Գագիկ Գասպարյանի հեղինակային ցուցահանդեսի բացումը՝ «Հիշողության ձեղնահարկ» խորագրով: Կներկայացվի ժապավենային 50 լուսանկարչական աշխատանք:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը:

Նախաձեռնությունն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ժապավենային լուսանկարչությունը գեղարվեստական լուսանկարչության և նրա զարգացման գործընթացի անքակտելի ու կարևորագույն հատվածներից է: Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի՝ արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը: Գեղարվեստական լուսանկարիչ Գագիկ Գասպարյանը կցուցադրի 80-ական թվականները ներկայացնող կոլորիտային լուսանկարչական շարքեր՝ դիմանկարներ, բնապատկերներ, հուշարձաններ, քաղաքային տեսարաններ, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են, լուսանկարչության գեղարվեստականության մասին փաստող արժեքներ:

Լուսանկարչական այս ցուցահանդեսը հեղինակը նվիրում է իր որդու՝ լուսանկարիչ և օպերատոր Մուշ Գասպարյանի և կյանքից վաղ հեռացած բոլոր լուսանկարիչների ու օպերատորների հիշատակին:

աղբյուր։ https://www.facebook.com/events/127229544721835/