Կանայք և պատերազմը
- Տարեթիվ
- Նոյեմբեր, 2006
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- «Մոսկվա» կինոթատրոն, Երևան
Ցուցահանդեսը մեկնարկել էր 2002 թվականին Հորդանանում և չորս տարիների ընթացքում շրջել աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացված էին տարբեր մայրցամաքներում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում կատարված 50 լուսանկարներ, այդ թվում նաև երեք հայ լուսանկարիչների՝ Ռուբեն Մանգասարյանի, Կարեն Միրզոյանի և Անահիտ Հայրապետյանի վեց աշխատանքներ՝ կատարված արցախյան և իսրայելա-լիբանանյան պատերազմների ընթացքում:
Նոյեմբերի 9
Բացվեց «Կանայք և պատերազմը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: «Հայաստանի Հանրապետություն», Ե., 2006, թիվ 206, էջ 5