«Երևան» լուսանկարչական ակումբի ցուցահանդես
- Տարեթիվ
- Մարտ, 1971
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Տեխնիկայի տուն, Երևան
1961 թվականին Անդրանիկ Քոչարի նախաձեռնությամբ Հայաստանի արվեստի աշխատողների տանը ստեղծվեց 25 հոգուց բաղկացած «Երևան» լուսանկարչական ակումբի անձնակազմը՝ Պողոս Պողոսյան, Մարտին Շահբազյան, Ալեքսանդր Հալաջյան և ուրիշներ: Լուսանկարիչների այս կոլեկտիվը հասցրեց ձեռք բերել մեծ ճանաչում ու համբավ և մասնակցեց բազմաթիվ ցուցահանդեսների: Այս անգամ կազմակերպված ցուցահանդեսի առանցքը Հայաստանն էր՝ արտացոլված տվյալ ժամանակների փաստերի ու դեպքերի ֆոնի վրա: 160 աշխատանքներ ամփոփոխ այս ցուցահանդեսին մասնակցում էին 40 լուսանկարիչներ՝ Անդրանիկ Քոչար, Վարազդատ Սևոյան, Պավել Աղաջանյան, Պողոս Պողոսյան, Մարտին Շահբազյան, Վազգեն Ղասարյան և այլոք:
Անանյան Լ., Օբյեկտիվում Հայաստանն է: «Երեկոյան Երևան», Ե., 1971, թիվ 91, էջ 3