Գասպար Գասպարյան: Տարածական դրվագներ
- Տարեթիվ
- Հուլիս, 2017
- Կատեգորիաներ
- Ցուցահանդես
- Վայր
- Երևան, ՀԲԸՄ
ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը կդառնա հայ հասարակության առաջին ծանոթությունը 20-րդ դարի ամենանշանավոր հայազգի արվեստագետներից մեկի հետ, որի ազդեցությունը բրազիլական լուսանկարչության զարգացման գործում անգնահատելի է։ Սան Պաուլուի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը լինելով՝ Գասպարյանը ոչ միայն փորձարկումներ է կատարել ձեւերի, լույսի, օպտիկական աղճատումների եւ վերացական ձեւափոխումների հետ, որոնք այդքան հատուկ էին 20-րդ դարի կեսի լուսանկարչությանը, այլեւ իր ստեղծագործություններում մշակել է ինքնուրույն դիտանկյուն՝ կանոնակարգելով իրականության հատվածական ընկալմանը նետված նորովի հայացքը։ Առարկաները դիտող աչքի եւ դրանց համատեքստի միջեւ արվեստագետի ստեղծած նրբին անջրպետը ստեղծում է տարածության վիզուալ զգացողություն, որը հրավիրում է երեւակայական փոխազդեցության ու անշտապ շփման։ Սա հեռավորությում է սուբյեկտիվ ընկալման եւ կանոնակարգված նոր իրականության միջեւ։
Գասպար Գասպարյանի լուսանկարները կարելի է տեսնել մշտական հավաքածուներում եւ նշանավոր միջազգային թանգարաններում, ինչպիսիք են Նյու Յորքի Ժամանակակից արվեստ թանգարանը, Լոնդոնի «Թեյթ մոդեռն» թանգարանը, Սան Պաուլուի Արվեստի թանգարանը եւ այլն։
ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի Հայաստանյան գլխամասում, Մելիք-Ադամյան փ. 2/2։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։
Հուլիսի 20-Սեպտեմբեր 30