Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

4 Պլուս Վավերագրական Լուսանկարչության Կենտրոն

4Պլյուսը հայ կին լուսանկարիչների կոլեկտիվ է, որի նպատակն է խթանել վավերագրական լուսանկարչությունը Հայաստանում, ինչպես նաև քաջալերել կին լուսանկարիչներին ու կանանց՝ Հայաստանում և այլուր: Մեր գործունեության հիմքում ընկած է ոչ միայն կին լուսանկարիչներին քաջալերելը, այլ առհասարակ կանանց՝ բարձրաձայնելով և լուսաբանելով նրանց խնդիրների մասին, ում իրավունքները ոտնահարվում են: Մեզանից յուրաքանչյուրը արդեն երկար ժամանակ վավերագրում է սոցիալական եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները` արտացոլելով մշակութային առանձնահատկությունները: 4Պլյուսը նաև կազմակերպում է լուսանկարչական դասընթացներ, ցուցահանդեսներ և դասախոսություններ: 4Պլյուսը հիմնադրվել է 2012-ին: Ներկայումս 4Պլյուսի անդամներն են Անահիտ Հայրապետյանը, Նազիկ Արմենակյանը, Նելլի Շիշմանյանը և Փիրուզա Խալափյանը

ՄԻՐԶՈՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Միրզոյան Գրադարանը հիմնադրվել է 2011 թվականին` լուսանկարիչ Կարեն Միրզոյանի կողմից: Այն տարածաշրջանում միակ մասնագիտացված հասարակական գրադարանն է նվիրված լուսանկարչությանը: Գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 600 գիրք և ամսագրեր: Գրադարանի երկրորդ հարկում տեղակայված է ցուցասրահ ոտեղ պարբերաբար անցկացվում են լուսանկարչական ցուցահանդեսնդեր և մշակութային միջոցառումներ: Հասցե: Մհեր Մկրտչյան 10, Երևան mirzoyanlibrary@gmail.co

Հայաստանի Ազգային Արխիվի Կինոֆոտոֆոնո Փաստաթղթերի և Ապահովագրական Պատճենների Մասնաճյուղ

Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը (ԿՖՖՓ) ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ՝ 1943թ.: 1993թ.֊ին արխիվը վերանվանվել է Հայաստանի ազգային ֆիլմադարան, իսկ 2005թ.֊ից կրում է ներկա անվանումը և հանդիսանում է Հայաստանի ազգային արխիվի մանսաճյուղ։ Հաստատությունը ընդգրկում է գեղարվեստական և վավերագրական բնույթի կինո֊արտադրության ամենամեծ հավաքածուն Հայաստանի տարածքում։ Այստեղ են արխիվացված Հայֆիլմ, Երևան և այլ պետական կինո և հեռուստատեսային ստուդիաների արտադրանքի զգալի մասը։ Արխիվի լուսանկարչական բաժինը թերևս ամենածավալունն է հանրապետության մեջ և ներառում է բազում պետական հիմնարկների ֆոտո֊արխիվները և Հայաստանի նորագույն պատմությանը առնչվող արժեքավոր լուսանկարչական պատկերներ։ Ըստ վերջին տեղեկությունների, արխիվի սույն հատվածը գտնվում է թվայնացման փուլում և պետք է հասանելի դառնա լայն հանրությանը ինտերնետային շտեմարանի տեսքով։ Առ այսօր, տվյալ ֆոնդերի բովանդակությանը միայն հնարավոր է ծանոթանալ տեղում։ 0052 ք.Երևան Թբիլիսյան խճուղի 25 ա, Հեռ. (37410) 246-81

Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարան

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը գործում է շուրջ ինը տասնամյակ և Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է: Այն ըստ էության, Մաշտոցյան Մատենադարանի շարունակությունն է և ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ: Թանգարանի լուսանկարչական ֆոնդը ամենարժեքավորներից մեկն է Հայաստանում։ Այն ընդգրկում է հայ գրականության, թատերական, երաժշտական և կինո արվեստներին վերաբերվող հազարավոր պատմական լուսանկարներ, որոնց մեծ մասը եզակի են ու վինտաժային։ Հատկապես արժեքավոր են 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ մշակույթի գործիչների պաշտոնական դիմանկարները, ընտանեկան ալբոմները, թատերական ներկայացումները վավերագրող լուսանկարները, ինչպես նաև տարբեր լուսանկարիչներին առնչվող նամակագրական և արխիվային նյութերը։ Սույն նյութերը տարաբախշված են տարբեր ֆոնդերի միջև և ընդգրկված են մշակույթների գործիչներին վերաբերվող անհատական արխիվների կազմում։ Թանգարանի լուսանկարչական ֆոնդերի մեծ մասը թվայնացված չէ և դրանց հետազոտումը հնարավոր է միայն թանգարանի ընթերցասրահում։ ք. Երևան 0010 Արամի 1 gatmuseum@mail.ru Չ+37410) 56-36-41 (տնօրեն) (+37410) 52061

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Ազգային գրադարանը գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական և տեղեկատվական համապետական գիտա-հետազոտական կենտրոն է: Հայաստանի ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի լուսանկարչական նմուշների հավաքածուն ընդգրկում է Հայաստանին, հայ գործիչներին, արվեստին ու ճարտարապետությանը առնչվող բազմաթիվ նյութեր։ Դրանց թվում են արժեքավոր լուսանկարչական հավաքածուներ, ինչպես Հովհաննես Քյուրքչյանցի և Արամ Վրույրի ստերեօսկոպիկ լուսանկարները, 19-րդ դարի վերջում կազմված լուսանկարչական ալբոմներ և տարբեր անձնական հավաքածուներից և հաստատություններից ստացված օրիգինալ լուսանկարներ, որոնց մեծ մասը առնչվում է հայագիտական թեմաներին։ Գրադարանի այս հավաքածուն թվայնացված չէ և զետեղված է սույն հիմնարկի արվեստի բաժնում։ ՀՀ, 0009, Երեւան, Տերյան 72, Հայաստանի ազգային գրադարան Հեռ. +37460 623513, +37460 62351