Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ու. Ֆեթֆաճյան

1890 - 1910 թվականներ

Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ դեռևս հայտնի չեն: Ֆեթֆաճյանի հաստատությունը Բաթումի ավելի ճանաչված լուսանկարչատներից մեկն էր: Այն գործել է 1900-ականների վերջից մինչև սովետական կարգերի հաստատումը Վրաստանում: Պահպանվել են Ֆեթֆաճյանի տաղավարում արված բազմաթիվ դիմանկարներ, որոնք հիմնականում պատկերում են քաղաքի միջին և վերին խավերի ներկայացուցիչներին: Նրա լուսանկարներում ակնհայտ է մասնագիտական ձիրքը, սակայն այդ ճանաչողական բնույթի դիմանկարները չեն առանձնանում գեղարվեստական մտածելակերպի առանձնահատկությամբ և այսօր ունեն մեծամասամբ պատմա-մշակույթային նշանակություն: 

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Բաթումի

Լուսանկարչատուն

Ու. Ֆեթֆաճյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից