Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մելքոն Քաջխոև (Քաջխոյան)

1880 - 1900 թվականներ

Քութայիսում գործող Քաջխոևը իր գործնեությունը սկսել է համագործակցելով Մ. Միխալով անունով ռուս լուսանկարչի հետ։ Նրանց համատեղ լուսանկարչատունը գտնվել է քաղաքի կենտրոնում` Թիֆլիսկայա փողոցի վրա։ Այդ սկզբնական շրջանում Քաջխոևը ներկայացել է ռուսացված` Կաչուխով ազգանունով։ 1890-ականների վերջերին, Միխայլովից առանձնանալուց հետո, Քաջխոևը շարունակել է աշխատել մինչև 1910-ականները։ 

Նրա` բավականին շքեղ կահավորված լուսանկարչատունը մասնագիտացել է միայն դիմանկարների պատրաստման մեջ։ Հաճախորդները գերազանցապես տեղացիներ էին` ունևոր և ազնվական տոհմերի ներկայացուցիչներ որոնք գալիս էին լուսանկարվելու իրենց լավագույն տարազներով ու Եվրոպայից ներմուծված մոդայիկ հանդերձներով։ Քաջխոևը նրանց պատկերում էր հնարավորինս հանդիսավոր, սակայն բավականին հույլ ու սառած արտահայտություններով։ 

Լուսանկարչի կենսագրությանը վերաբերվող ստույգ տվյալներ չեն հայտնաբերվել։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Քութայիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից