Պ. Մ. Փիրզադյանց
1910 - 1910 թվականներ
Վաղ միջնադարից հիշատակվող Շաքի (ադրբ. Նուխի) քաղաքը եղել է փոքր, բայց նշնակալի տնտեսական ինչպես և կրոնական կենտրոն արևելահայ բնակչության համար: Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի տվյալների, 1916թվականին Շաքիում բնակվում էր ավելի քան ութ հազար հայ: Այդ տասնամյակում քաղաքում գործում էին մի քանի լուսանկարիչներ, որոնցից առավել նշանակալից էր Պ. Մ. Փիրզադյանցը: Դատելով մեզ հայտնի լուսանկարներից, նրա տաղավարում հիմնականում լուսանկարվում էին Շաքիի ունեվոր հայ ընտանիքները: Դրանք այսօր ունեն բացառիկ պատմական արժեք, քանզի այս նահանգի բնիկ հայ բնակչությունը 1918-1920 թվականներին ենթարկվել է դաժան կոտորածների և տեղահանման ադրբեջանական կառավարության կողմից: Փիրզադյանցի արհեստավարժ և ճաշակով արված դիմանկարները վկայում են այս հայկական համայնքի բարեկեցիկ կյանքի, զարգացած կենցաղային ու մշակութային մակարդակի մասին: Լուսանկարչատան գործնեությունը անկասկած ընդհատվել է 1910-ականների վերջին, հայ-ադրբեջանական բախումների ժամանակ: Նրա հետագա ճակատագիրը մեզ հայտնի չէ:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադրբեջան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Նուխի (Շաքի)
Լուսանկարչատուն
Պ. Մ. Փիրզադյանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն