Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Տիգրան Փեշտմալջյանց

1890 - 1900 թվականներ

20-րդ դարի սկզբին, Երևանում գործող գավառական լուսանկարիչ Պեշտմալջյանցի կենսագրության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: 
Փեշտմալջյանցի լուսանկարները բազմաժանր են: Բացի իր լուսանկարչական տաղավարում արված դիմանկարներից, նա նաև ստեղծել է Երևանի տարբեր վայրերը պատկերող վավերագրական դրվագներ, որոնք այսօր ահռելի պատմական արժեք են ներկայացնում: Մեզ են հասել նաև նրա` Երևանի շրջակայքում գտնվող ճարտարապետական հուշարձանների լուսանկարներ, ինչպիսիք են Գառնին և Էջմիածնի տաճարը: Այդ տարիներին նա այն սակավաթիվ տեղական լուսանկարիչներիցն էր մեկն էր ով վաճառքի համար պատրաստում էր հայկական պատմա-ճարտարապետական կոթողների լուսանկարներ։

Համեստ ստեղծագործական ձգտումների տեր լուսանկարիչըիր գործնեության ընթացքում պատկերել է մի շարք կարևոր պատմական անձանց` ինչպես օրինակ երիտասարդ Կոմիտասին և Երևանի ռուսական զորագնդիտարբեր հրամանապետերին: Փեշտմալջյանցի այդ դիմանկարները արված են բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչը ակնհայտ է հատկապես իր խմբակային դիմանկարների դեպքում:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Երևան

Լուսանկարչատուն

Փեշտմալջյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Խմբագիր, անվերնագիր հոդված, Արաքս, Ս. Պետերբուրգ, գիրք Ա, 1893, էջ200

Այլ նկարներ այս հեղինակից