Խ. Փափազյան
1930 - 1940 թվականներ
Խ. Փափազյանի տաղավարը 1930-40-ականներին Կահիերեում կենտրոնացված բազմաթիվ հայ լուսանկարչատներից մեկն էր: Դատելով պահպանված լուսանկարների մեծ քանակից, սա լուրջ հաջողություն վայելող արվեստանոց էր: Այստեղ էին լուսանկարվում քաղաքի միջին խավի ներկայացուցիչները` պատվիրելով անհատական, ընտանեկան և հարսանեական դիմանկարներ: Դրանք մեծամասամբ փոքր չափսի փոտային լուսանկարներ են, որոնցկարելի էր ուղարկել որպես պատրաստի ֆոտո-բացիկներ: Փափազյանի լուսանկարչությունը չունի գեղարվեստական առանձնահատկություններ: Նա ընդամենը ջանացել է իր հաճախորդներտալվայելուչ ու նրբագեղտեսք առանց չափազանցված լուսաստվերային էֆեկտների: Այդ դիմանկարներում որոշակիորեն արտացոլված է Կահիրեի բազմազգ բնակչությանկոսմոպոլիտ կենցաղը և առօրյա նորաձևության սրընթաց փոփոխությունները: Լուսանկարչի կենսագրության մանրամասները դեռևս հայտնի չեն:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Սթար ֆոտո-ստուդիո
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն