Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Տիգրան Փաշայան

1980 - 1990 թվականներ

Տիգրան Փաշայանի լուսանկարները հիմնականում հրատարակվել են «Գարուն» ամսագրում 1980-ականներին։ Իր ավելի սովորական դիմանկարների ու փողոցային տեսարանների կողքին Փաշայանը նաև նկարահանել է Երևանի ուրբանիստական միջավայրը ներկայացնող ավելի էքսպրեսիոնիստական շարքեր։ Այդ պատկերներում լուսանկարչը առանձնապես կարևորում է ծավալների հարաբերությունները և լուսաստվերային խաղերի` շոշափելի մթնոլորտ ստեղծելու հնարավորությունները։ Սուր հակադրությունների շնորհիվ Փաշայանը ձգտել է արտացոլել ուշ արդիականության ժամանակաշրջանին բնորոշ օտարացման զգացողությունը։

Նրա լավագույն գործերում որոնք հիշեցնում են 1970-ականների ամերիկյան «տեղագրական»
լուսանկարչությանը ներհատուկ քննադատական-վերլուծական հայացքը, մարդ-հասարակություն հարաբերությունները գտնվում են անորոշ ու լարված դրության մեջ։ Լուսանկարչի կենսագրական տվյալները առայժմ հայտնի չեն։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից