Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Զ. Գ. Տոնաթոսյան

1890 - 1910 թվականներ

20-րդ դարասկզբում, Բաղդադում գործող ամենանշանավոր լուսանկարիչն է։ Տոնաթոսյանի լուսանկարչատունը հավանաբար հաստատվել է 1890-ականներին և գործել է ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Բացի սովորական դիմանկարչական պատվերներից, լուսանկարիչը նաև աշխատել է որպես տարատեսակ միջոցառումների վավերագրող։ Ըստ երևույթին նա որոշ ժամանակ եղել է Իրաքի Օսմանյան և 1917-ից հետո, Բրիտանական վարչակազմի պաշտոնական լուսանկարիչը։ Հատկապես ուշագրավ են Տոնաթոսյանի «ռեպորտաժային» շարքերը որոնք արձանագրել են այդ ժամանակաշրջանի զանազան պետական, ռազմական և տնտեսական իրադարձությունները, ինչպես օրինակ Բաղդադի երկաթգծի կառուցումը և հանդիսավոր բացումը։ Տոնաթոսյանի մոտ լուսանկարվել են օսմանյան ու անգլիական տեղական իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչպես նաև Բաղդադի հայ մեծահարուստ ընտանիքները։ Իր անպաճույթ լուսանկարները ունեն գլխավորապես գործնական ու կիրառարական բնույթ և զուրկ են օսմանյան տաղավարային լուսանկարչության պատկերապաշտական հակումներից։ 

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Իրաք, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Բաղդադ

Լուսանկարչատուն

Զ. Գ. Տոնաթոսյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Engin Özendes, Photography in the Ottoman Empire, 1839-1919, Haşet Kitabevi, 1987, p46, 105

Հավաքածուներ

Հրեական թանգարան, Նյու Յորք Ցեղասպանության թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից