Զ. Տիրացույան
1900 - 1910 թվականներ
Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում բնակվող այս լուսանկարչի արվեստանոցը գործել է 1900֊1910-ականներին։ Լուսանկարչատունը մասնագիտացել է միայն ընտանեկան և վարչական նպատակներին ծառայող դիմանկարների պատրաստման մեջ։ Դրանք բարձրակարգ որակի են, հմտորեն լուսավորված և կառուցված, սակայն չեն տարբերվում այդ թվերի տաղավարային լուսանկարչության ընդհանուր ձևաչափերից։ Ամենայն հավանականությամբ, Տիրացույանը Բուլղարիա է տեղափոխվել Օսմանյան Կայսրությունից։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Ազգություն
բուլղար, հայ
Տարածաշրջան
Բուլղարիա
Քաղաք
Սիլիստրա
Լուսանկարչատուն
Զ. Տիրացույան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն