Ա. Կ. Տեր-Դավթյանց
1880 - 1890 թվականներ
Լուսանկարչին վերաբերվող կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Նրա գործնեության մասին վկայող մի քանի լուսանկարները թույլ են տալիս ենթադրել որ սա փոքր լուսանկարչատուն էր որը մեծամասամբ սպասարկում էր շրջակա բնակչությանը պատրաստելովսովորական այցեպատկերներ։ Լուսանկարչատան գույքը շատ աղքատիկ էր ու պրոֆեսիոնալ արված ետնանկարի տեղակ գործածվում էր գորգ կամ ծածկոց իսկ լուսավորությունը զուտ բնական էր ու անկանոն։ Ինչպես երևում է առկա նյութերից, Տեր-Դավթյանցի դիմանկարներից շատերը արվել են փոքր ինչ անփույթ և շտապ պայմաններում թերևս շարժական կամ «ճամփորդող» տաղավարում։
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Լուսանկարչատուն
Ա. Կ. Տեր-Դավթյանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի