Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Տեր-Դանիելյանց

1890 - 1900 թվականներ

Տեր-Դանիելյանցի կենսագրական տվյալները չափազանց սակավ են: Ինչպես կարելի է ենթադրել պահպանված մի քանի լուսանկարներից, Տեր-Դանիելյանցը չի ունեցել մշտական տաղավար, կամ հաճախ է տեղաշարժվել Կովկասի տարբեր քաղաքներով: Դիմանկարներից բացի մեզ հայտնի են նաև նրա` Կոտայքի մարզի մի շարք պատմա-ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, որոնցից մի քանիսը տպագրվել են 20-րդ դարասկզբի հայկական մամուլում: Լուսանկարչի գործնեությունը ամենայն հավանականությամբ ընդհատվել է 1900-ականների վերջերին: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն

Քաղաք

Թիֆլիս?

Լուսանկարչատուն

Տեր-Դանիելյանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Խմբագիր, անվերնագիր հոդված, Արաքս, Ս. Պետերբուրգ, գիրք Ա, 1893, էջ200

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից