Խ. Տեր-Ասատուրով (Տեր-Ասատրյան)
1890 - 1900 թվականներ
20-րդ դարի սկզբին Ստավրոպոլի նահանգի փոքր քաղաքներում գործող Խ. Տեր-Ասատուրովի գործնեության մասին տեղեկություններ չկան: Հայտնի է որ Տեր-Ասատուրովը իր լուսանկարչատունը հիմնել է Ժելեզնովոդսկ քաղքում, 1890-ականների վերջերին և հետագայում տեղափոխվել է ոչ հեռու գտնվող Գյորգիևսկ: Լինելով այդ բնակավայրերում աշխատող քիչ լուսանկարիչներից մեկը, Տեր-Ասատուրովի մոտ նկարահանվել են տեղացի բնակչության ցանկացած ներկայացուցիչ: Լուսանկարչատունը պատրաստել է միայն դիմանկարներ որոնք Տեր-Ասատուրովը նկարահանում էր թե տաղավարում, թե բացօթյա վայրերում: Հատկապես հետաքրքիր են այն դիմանկարները որտեղ հաճախորդները ներկայանում են տեղական «կովկասյան» տարազներով, կերպարանփոխվելով տարբեր էթնիկ տիպերի: 1917թ-ի հեղափոխությունից հետո լուսանկարչատունը չի գործել:
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Ռուսաստան
Քաղաք
Ժելեզնավոդսկ, Գյորգիեվսկ
Լուսանկարչատուն
Խ. Տեր-Ասատուրով
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի